Օրեր առաջ Հանրայինի ուղիղ եթերում որոշվեց «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը՝ «Compass band»-ն իր «Sweetie Baby» երգով: Սակայն, ինչպես պարզվեց, խումբը խախտումներ է թույլ տվել, մասնավորապես կեղծվել է մասնակիցների տարիքը, ինչը կարող է հիմք դառնալ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության ղեկավար Ռուբեն Թումանյանը նշել է, որ իրենք եւս խախտման վերաբերյալ ահազանգ են ստացել. «Հիմա ուսումնասիրում ենք, թե որքանով է այն հավաստի»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, սակայն պարզվեց, որ նա այժմ մրցույթին վերաբերող մի քանի հարցերով գտնվում է Ժնեւում:
ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ ԿԳՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ