
Այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Հայաստան: Նա մասնակցելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Սպասվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս Երևան էր ժամանել այս գիշեր:
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներին դիմավորել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը ևս ժամանել է Հայաստան: