ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչպես են կազմակերպվում մանկավարժական կադրերի ընդունելության նախապատրաստական աշխատանքները մարզերում:

Ամալյա Եղիազարյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վերոնշյալ գործընթացը կազմակերպվում է հետեւյալ կերպ.
ա) Դպրոցի տնօրենը մարզպետին է ներկայացնում պահանջվող առարկայի մասնագիտական անվանական հայտը՝ հիմնավորմամբ: Հայտում նշված պետք է լինի անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելը եւ ավարտած դպրոցը՝ հայտը ներկայացնող դպրոցի կնիքով հաստատված: Տվյալ մարզի այլ համայնքի բնակչի համար դպրոցի տնօրենը բացառության կարգով կարող է միայն օտար լեզվի հայտ ներկայացնել՝ դպրոցում որեւէ օտար լեզու չուսումնասիրելու պատճառով մասնագետի բացակայության հիմնավորմամբ:
բ) Համայնքի ղեկավարը հաստատում է դպրոցի տնօրենի կողմից ներկայացված հայտում նշված անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելու իսկությունը՝ իր ստորագրությամբ եւ կնիքով:
գ) Մարզպետերը հավաքագրում, ամփոփում են մարզի համայնքներից ստացված հայտերը, ուսումնասիրում հիմնավորումները, վերահաստատում եւ մարզի նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը ներկայացնում ԿԳՆ (անվանացանկին պետք է կցված լինեն դպրոցների տնօրենների հայտերի բնօրինակները):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի կլիներ, որ մարզպետերն ընտրեին որակական բարձր հատկանիշներով մասնագետների, այլ ոչ թե խնամի-բարեկամ սկզբունքով, որը մեր իրականության անքակտելի մասն է դարձել:




Լրահոս