ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե իրենից ինչ է ներկայացնում գույքահարկը, ովքեր են վճարողները, եւ ինչ ժամանակահատվածում պետք է վճարել այն: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ինչպես է կատարվում գույքահարկի հաշվարկումը, եւ ներկայացնել վճարման կարգը: Որո՞նք են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաuտր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման եւ գնահատման, ինչպեu նաեւ փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատաuխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների եւ փոխադրամիջոցների գույքահարկը: Տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմինները մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են շինությունների գույքահարկի վճարման ծանուցագրեր:
Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատաuխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի, որի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների՝ տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ կլիներ, որ ֆիզիկական անձանցից հարկվող գույքահարկը ծառայեր ՏԻՄ-երի ենթակառուցվածքների վերանորոգման եւ համայնքային հիմնախնդիրների լուծման նպատակով: Այնինչ համայնքային իշխանությունները երբեւիցե հարկ չեն համարում հաշվետու լինել իրենց համայնքի բնակիչներին: