«Ոստիկանության բաժնում խոսել են ամեն ինչի, բայց ոչնչի մասին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին` Կոռնիձորի Արոյին առավոտյան Աշտարակի ոստիկանության ծառայողները հրավիրել են բաժին: Armlur.am-ը տեղեկացավ, որ վերջինիս արդեն բաց են թողել: Մեզ հետ զրույցում Արա Խուդավերդյանը նշեց, որ Ոստիկանության բաժնում իր հետ «խոսել են ամեն ինչի , բայց ոչնչի մասին»: Նրա խոսքով` իրեն բաժին հրավիրելու պատճառը երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» նախատեսած հանրահավաքն էր և իր մասնակցությունը դրան:

Կոռնիձորի Արոն վերջում հավելեց, որ ինքը հանրահավաքին անպայման մասնակցելու է, առավել ևս, որ այն արտոնված է:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին Էրեբունի թանգարանի մոտ տեղի կունենա «Հիմնադիր խորհրդարանի»  հանրահավաքը, որին մասնակցելու են ազատամարտիկներ, այդ թվում Կոռնիձորի Արոն:




Լրահոս