Armenian text to speach

Եթե շենքային խնդիրները Գյումրիում բնական են, ապա հագուստի հարցում վիճակն այնքան էլ հասկանալի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրի քաղաքում ու Շիրակի մարզի այլ համայնքներում գործում են մոտ երկու տասնյակ պարային խմբեր, որոնցից շատերն ունեն ինչպես շենքային խնդիրներ, այնպես էլ անհրաժեշտ բեմական հագուստի պակաս: Եթե շենքային խնդիրները ոչ վաղ անցյալում աղետի գոտի համարվող մարզի համար կարելի է բնական համարել, ապա հագուստի հարցում վիճակն այնքան էլ հասկանալի չէ:

Պետությունը այս հարցում «ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել»` պատճառաբանելով, որ ֆինանսական բավարար միջոցներ չկան՝ թեկուզեւ մասնակի կերպով անհրաժեշտ բեմական հագուստի հարցում օժանդակություն ցուցաբերելու համար: Թեեւ նկատենք, որ դա բավականին մեծ ծախս է, քանի որ, օրինակ, միջինը քսան հոգանոց, տասը պարից բաղկացած ցանկ ունեցող խմբին պետք է տրամադրվի երկու հարյուր պարային բեմական զգեստ (տարազ), ինչն արդեն բավական մեծ գումարներ է կազմում: Արդյունքում` պարախմբերը հագուստի հարցերը լուծում են ինքնուրույն՝ կա՛մ հաճախող երեխաների միջոցներով, կա՛մ էլ բարերարների նվիրատվությունների հաշվին:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս