
Չնայած “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երևան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել “Ժառանգության” ներկայացուցիչների հետ` քննարկելու իրենց կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները: Այս փաստը հաստատել է նաև Աժ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում: Ավելին, Հակոբյանի խոսքով`իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը: Սինչ այդ, ականատեսների վկայությամբ, Քոքոբելյանը Ամիրյան փողոցում գտնվող “Սե գաֆրեդո” սրճարանում հանդիպել է իր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսի, օրինակ` Հովհաննես Ղազարյանի հետ: Թերթը հիշեցնում է, որ վերջերս ԺԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ ղեկավար Քոքոբելյանի հետ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին մանդատները վայր դնելու մասին: