
“Հրապարակը” երեկ տեղեկացել է, որ թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում նման գործողություն է իրականացվել Տիգրան Արզաքանցյանի թիկնապահների նկատմամբ: Երևանի կենտրոնական փողոցներից մեկից ոստիկանները ոստիկանություն են տարել նախկին պատգամավորին ուղեկցող անձանց: Ուշագրավն այն է, որ ներկաները նկատել են, որ Արզաքանցյանը շարունակում է շրջել Աժ պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշներով: