
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Ստասբուրգում եկեղեցիներից մեկում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երաժշտություն է հնչելու՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Տեղեկացանք նաեւ, որ այնտեղ են լինելու նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, որոնք ծաղկեպսակ են դնելու հուշակոթողին:
Հիշեցնենք, որ երեկ էլ Ստրասբուրգի մայր տաճարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն և մոմովառություն է տեղի ունեցել: