
Երեկ “ՀԺ”-ի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով: “Արմաշ” ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է 870 դրամով: Ըստ փորձագետների, ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ “Oxfam” միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից: