
Մեր երկիր ժամանողները շարունակում են ապշած մնալ “Զվարթնոց” օդանավակայանը սպասարկող տաքսի ծառայությունից, որն ուղևորին սպասարկում է աստղաբաշխական թվերով:
Այս տաքսի ծառայությունը, մասնակցելով “Զվարթնոցի” կազմակերպած մրցույթին, հաղթեց` շահելով այս տարածքում տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու մենաշնորհը: Եվ չնայած մյուս տաքսի-ծառայությունները բողոքեցին սրա դեմ, բայց` անօգուտ: Հիմա այդ դժգոհություններին ավելացել են ուղևորների դժգոհությունները, այս խնդիրը մնում է անլուծելի:
Թերևս իշխանությունը չի համարձակվում դիպչել Ռոբերտ Քոչարյանի մերձավորների բիզնեսին: Ըստ տարածված տեղեկությունների, օդանավակայանում գործող տաքսի սերվիսը պատկանում է Քոչարյանի մերձավորներին: Իսկ օդանավակայանն էլ` Էռնեկյանին, ով համարվում է Քոչարյանի մտերիմը: