
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելությում այս անգամ ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Օբամայի այս քայլը հարուցեց շատերի զայրույթը, զարմանքը, անտարբերությունը: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ ավելի լավ կլինի, եթե Օբաման ապրիլքսանչորսյան ելույթ չունենա, քանի որ բոլոր խոսքերը կդիտվի արդեն որպես ձևականություն:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի մոտ տպավորություն է, որ ԱՄՆ-ն դառնալու է վերջին երկիրը, որը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: «Այս վերջին ամիսներին այնպիսի լուրջ բեկում է նկատվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, որ կոնկրետ ինձ համար այլևս որևէ նշանակություն չունի՝ Օբաման կարտասաներ «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ,»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Վերջինս զարմանք արտահայտեց այն վերլուծաբանների նկատմամբ, ովքեր հույս կամ սպասելիք ունեին Օբամայից: «Հիմա ԱՄՆ-ն ինքը պետք է մտածի, որ չդառնա աշխարհում վերջին երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: