Գերմանիայի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանությունները Ցեղասպանություն բնութագրող բանաձևը վերջնական քննարկման կդնի ապրիլի 30-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ գումարել ապրիլի 30-ին եւ
արձագանքել հնչած 9 ելույթներին, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների եւ ասորիների բնաջնջումը:
Նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տեւեցին շուրջ 2 ժամ: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան իշխող կոալիցիոն կուսակցական եռյակը, ձախերն ու կանաչները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած սոցիալ-դեմոկրատական կուսակցության զեկույցը ներկայացրեց պատգամավոր Գեմոթ Էրվերը, իսկ Քրիստոնյա- դեմոկրատները/Քրիստոնյա սոցիալ-դեմոկրատներինը Քրիստոֆ Բերգները:
Գերմանիայի ամենախոշոր խմբակցությունների առաջադրած բանաձևում մասնավորապես նշվում է. «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված
բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»: