
Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այսօր ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները:
Այդ լրատվամիջոցների շարքում են Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, որը բոլոր իրադարձությունները տվել է ուղիղ հեռարձակմամբ: Իսկ France 24 հեռուստաալիքի խորագիրը եղել է «Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն. աշխարհը հիշում է 1915-17 թվականի կոտորածների զոհերին» խորագրով:
Ուղիղ եթերով հեռարձակել է նաև Euronews կայքը: Իսկ Russia Today-ը և բրիտանական BBC-ն պարբերանար թարմացնում են լրահոսը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերով: