
Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած և այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները ,կործանարարե ցուցմունքներ են գրել: Ու թեև Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ այսպես ասած, “գողական է գնում”` միայն հայտարարելով, թե իր մեղքը չի ընդունում: Այլ կերպ ասած` “Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում կամաց-կամաց սերտում է քրեական բարքերը: