
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել: Հայտարարությունը ներկայացրել է ռուս պատգամավոր Տատյանա Մոսկալկովան, որն էլ ընդունվել է: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պետդումայի կայքից:
Պատգամավորն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն անվանել է ամենամեծ հանցագործություններից մեկը, որը վաղեմության ժամկետներ չի ճանաչում: Նա նաև ընդգծել է, որ ազգային հողի վրա կատարված սպանությունները հնարավոր են դարձել հենց այն պատճառով, որ հայերի ցեղասպանությունը ժամանակին չի դատապարտվել միջազգային հանրության կողմից: