
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում գրանցված փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի թիվը հասել է 55-ի. հայտնում է NDTV-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր 32 զոհի ու 80 վիրավորի մասին: Մրրիկը, որը ուշ երեկոյան հարվածել է Բիհար նահանգին, անցել է 12 շրջաններով:
Նահանգի իշխանությունները փրկարարական օպերացիա են սկսել տուժած շրջաններում, ինչպես նաև հայտարարվել է 400 հազար ռուպիի (շուրջ 6500 դոլար) չափով փոխհատուցման մասին: Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը օդից զննել է տուժած շրջանները և իրավիճակը վերցրել իր վերահսկողության տակ: