Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ապարանի. Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է:

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև հանրապետության մյուս միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս