Ինչու ապրիլի 24-ին չփոխվեց Google Doodle-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ապրիլի 24-ը change.org կայքում խնդրագիր էր ստեղծվել, որպեսզի Google Doodle-ը ապրիլի 24-ին փոխի իր լոգոտիպը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նկարով:

Դրա համար անհրաժեշտ էր ստորագրությունների որոշակի քանակ, որից հետո, ըստ խնդրագրի հեղինակի, Google Doodle-ը կփոխեր իր լոգոտիպը: Դրա համար նույնիսկ Քարդաշյան քույրերը ստորագրեցին և իրենց միլիոնավոր երկրպագուներին խնդրեցին ստորագրել: Սակայն լոգոտիպն այդպես էլ չփոխվեց: Թե ինչն էր դրա պատճառը, Armlur.am-ը փորձեց պարզել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից:

gATAWeudpgwpYLy-580x326-noPad

«Ո´չ ստորագրություններով, ո´չ Օբամայի խնդրանքով Doodle-ում հնարավոր չէ դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի նկար: Doodle-ում գոյություն ունեն կանոններ, թե ինչ դուդլներ կարող են դրվել: Ողբերգական թեմաներով իրենք դուդլներ չեն դնում, ինչքան ուզում ես համոզիր»,- մանրամասնեց մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը ասաց, որ միայն հայ օգտատերի համար (google.com որոնելիս համակարգը ավտոմատ կերպով բերում է google.am) ներքևի հատվածում սև ժապավեն է դրվել:

Untitled

Նաև նշենք, որ Google Doodle-ները բոլորը ուրախ-զվարթ նկարներ են, ողբերգական թեմաներով դուդլներ չկան, քանի որ դուդլերի ստեղծման նպատակը, ըստ Google-ի, մարդկանց ժպիտ պարգևելն է: Յուրաքանչյուր դուդլի ստեղծման համար աշխատում է նկարիչների և ինժեներների մի ամբողջ խումբ: Նրանց նպատակն է Google-ի գլխավոր էջը դարձնել ավելի գունեղ:

Untitled




Լրահոս