Armenian text to speach

Իսկ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցն են նշում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ ողջ աշխարհով սփռված հայերը սգում են Օսմանյան կայսրության տարածքում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Թուրքիայում նշում են Դարդանելի օպերացիայի 100-ամյա տարելիցը, որին մասնակցում են 21 երկրների առաջնորդներ ու շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ:

Գալիպոլի թերակղզում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հանդիսավոր արարողություններին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Իռլանդիայի, Իրաքի նախագահները, Քաթարի էմիրը, Ավստրալիայի վարչապետը, Նոր Զելանդիայի վարչապետը, Ուելսի արքայազն Չարլզը, Ռուսաստանի պետդումայի խոսնակն ու այլ պետությունների ներկայացուցիչներ, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

_82519115_026858038-1

Բացի այդ, նախօրեին Ստամբուլում կայացել է խաղաղության գագաթնաժողով, որը նվիրված է եղել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին, որի ժամանակ ելույթ են ունեցել Դարդանելի օպերացիայում ակտիվ մասնակցություն ունեցած Թուրքիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի նախագահները:

_82533150_026893583-2

_82536930_026896467-1

_82536935_026896786-1

_82539700_026896998-1

_82539702_026897134-2

 

_82541013_026896787-1




Լրահոս