Թե ինչպես ռուս երգչուհին 10 օրում սովորեց «Դլե յաման»-ը. Գևորգ Շադոյանը` նոր հավաքածուի ցուցադրության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզայներ Գևորգ Շադոյանն օրերս է վերադարձել Մոսկվայում  տեղի ունեցած հայ ազգային տարազների  հավաքածուի ցուցադրությունից, որն անվանել է «Վերածնունդ»:

Ընդ որում, մինչեւ Մոսկվա մեկնելը զգեստների փոքր ցուցադրություն է տեղի ունեցել Արցախում` Ստեփանակերտում: Դիզայները Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հավաքածուում ներառել է Արեւմտյան Հայաստանի` Ցեղասպանության հետեւանքով ավիրված տարբեր շրջանների տարազները:  «Այդ տարազների վրա շատ քիչ փոփոխություններ եմ արել` ներդնելով իմ սեփական ֆանտազիան: Զգեստների գույները մաքսիմալ կերպով մոտ են հին հայկական տարազների իրական գույնին, դրանցում մենք կտեսնենք հասած բալի գույնը, մուգ կապույտը, ծիրանագույնը»,-ասաց Գ. Շադոյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ռիսկային չէր հավաքածուն ստեղծելիս անմոռուկի կիրառումը, դիզայները պատասխանեց. «Ես գիտեմ, որ անմոռուկի կիրառումը մեզ մոտ միանշանակ չի ընդունվում, սակայն իմ մոտեցումը տարբերվում էր մյուսների մոտեցումից: Ես անմոռուկը չօգտագործեցի, որպեսզի խթանեմ զգեստների վաճառքին, այլ դա նկարեցի իմ ոճով, մեջը ներդնելով հատուկ իմաստ. եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ցուցադրված զգեստներից մեկի վրայի անմոռուկը ծիլեր է տվել, վերածնվել է: Սա նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչման համար մեր պայքարը դեռ շարունակվում է, իսկ մենք էլ ապրում ենք»,-մեկնաբանեց Գ.Շադոյանը:

Նա նաեւ կիսվեց ուշագրավ եւ ուրախալի մի տեղեկությամբ. ««Իմանալով, որ մի ռուս մոդել` Տաշա Տուրովան, ով եւս մասնակցելու էր հավաքածուիս ցուցադրությանը, նաեւ երգչուհի է, նրան խնդրեցի, որ կատարի «Դլե յաման»-ը: Վերջինս ընդառաջ գնաց իմ ցանկությանը, եւ մինչեւ իմ Մոսկվա մեկնելը 10 օրում սովորեց երգն ու կատարեց ցուցադրության ժամանակ»,-պատմեց դիզայները:

Աննա Բաբաջանյան

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)  unnamed (5)

unnamed (6)  unnamed (7)

unnamed (8)  unnamed (9)

unnamed (10)  unnamed (11)

unnamed  dtvhfyjug




Լրահոս