Տաքսու վարորդը հափշտակել է ուղեվորի 2 ճամպրուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնում հոկտեմբերի 7-ին դիմում է ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ուղևորին “Զվարթնոց” օդանավակայան տեղափոխած “ՎԱԶ-21010” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս