Russia Today հեղինակավոր լրատվամիջոցը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմ է նկարահանել:
«Ուղիղ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով սպանվեց 1,5 մլն հայ: Փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր կարողացան փախչել երկրից»,- գրում է Russia Today-ը:
«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմը նկարահանված է այդ դաժան օրերի մասին հիշողությունների հիման վրա: Վերապրածների սերունդը փորձում է ժամանակակից Թուրքիայում գտնել այդտեղ ապրած հայերի մասին հետքեր, սակայն՝ապարդյուն:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 25-ին՝ Russia Today-ի վավերագրական ալիքով: