
Շինարարության ոլորտում շարունակվում են բացահայտումները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ Կառավարության վերահսկողական ծառայությանը, քաղաքաշինության ու ֆինանսների նախարարությանը հանձնարարություն էր տրված ուսումնասիրել շինարարության ոլորտում իրավիճակը: “Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, շատ խայտառակ պատկեր է մեր առաջ բացվում”,- ասաց Տ. Սարգսյանը:
Մասնավորապես՝ Շիրակի մարզում 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահին 200 մլն դրամ փոշիացված է, իսկ շենքը մնում է երրորդ աստիճանի վթարային: Նույն իրավիճակն է Մասիսի 5-որդ դպրոցում: