
Armlur.am-ը մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ այսօր իրենք երեւանյան կանգառներում ստիպված են եղել ժամերով սպասել միկրոավտոբուսների եւ ավտոբուսների: Սակայն դրանք այսօր այդպես էլ չեն սպասարկել:
Նշված երթուղայիններն են՝ հ. 27, հ.38 միկրոավտոբուսները եւ հ.27, հ.45 հ.63 ավտոբուսները: Իսկ ահա հ.10 եւ հ.19 միկրոավտոբուսներն այսօր ուշ-ուշ են սպասարկել: Խնդրի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ, ով ասաց. «Այսօրվա համար թող ուղեւորները ներեն վարորդներին: Այսօր իրենք այլ հանձնարարություն են կատարում. Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ անվճար սպասարկում են եւ ժողովրդին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իջեցնում են: Իսկ նշված երթուղիներին փոխարինելու այլ տրանսպորտային միջոց չկա»: