Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի 9-հարկանի “Արարատ” մասնաշենքում (հասցե՝ Երեւան, Ամիրյան 1) անցկացվելու է “Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում եւ հյուրանոցներում” թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ուսումնավարժության նպատակներն են՝
1. բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում եւ հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարում.
2. կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի եւ հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի գործնական հմտությունները (բարձրահարկ շենքերում եւ հյուրանոցներում) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ.
3. փոխգործողությունների պլանի համաձայն` օբյեկտը սպասարկող անձնակազմի պարտականությունների կատարումը մինչեւ հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:
Ուսումնավարժությանն ընդգրկված են մայրաքաղաքի 4 հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմերը, ոստիկանության ուժեր եւ շտապօգնության 4 բրիգադ:
Ըստ մտահղացման` “Արմենիա Մարիոթ” հյուրանոցային համալիրի աշխատակիցները` նկատելով, որ ծուխ է դուրս գալիս հյուրանոցի 9-հարկանի “Արարատ” մասնաշենքի 7-րդ հարկի երկու պատշգամբներից, անմիջապես ահազանգում են ՀՀ ԱԻՆ ,911ե արագ արձագանքման հեռախոսահամարով: