![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/314319-german-parliament-reuteres.jpg_1718483346.jpg)
Գերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ վտանգելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները, գրում է Reuters-ը:
Գործակալությունը շեշտում է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս է ստացել Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության վերաբերյալ իր պատասխանատվության հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գերմանիայի Բունդեսթագն իր այսօրվա նիստը սկսել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկմամբ: 1915-1916 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննարկումները տևել են շուրջ 1 ժամ:
Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։