
Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվել է կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի և ՌԴ վաստակավոր գործիչ Մարինա Գոլուբը: “Վթարը տեղի է ունեցել այսօր՝ կեսգիշերից հետո: “Կադիլակ” մակնիշի մեքենան մեծ արագությամբ անցել է կարմիր լույսի տակով և հարվածել այն մեքենային, որում գտնվել է Գոլուբը, հետո նրա մեքենային են բախվել ևս 2-ը”,- գրում է ИТАР-ТАСС-ը: Մարինա Գոլուբը աշխատում էր Արկադի Ռայկինի անվան թատրոնում, Մոսկվայի “Շալոմ” թատերախմբում և Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեսական ակադեմիական թատրոնում: Հեռուստադիտողներին նա լայնորեն հայտնի էր որպես “Առավոտյան փոստ”, “Բարի լույս”, “Աղջիկներ” հեռուստահաղորդումների հաղորդավարուհի: