Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ռուսական НТВ հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կհրապարակի 1915 թ դեպքերի մասին:
«Ցեղասպանություն. Սկիզբ» ֆիլմի հեղինակները վերլուծում են, թե ինչպես է հնարավոր դարձել մի ողջ ժողովրդի ոչնչացումը: Զանգվածային ոչնչացման տեխնոլոգիաների մասին նրանք բավական հստակ են պատմում՝ հիմնվելով արխիվային փաստաթղթերի ու ականատեսների հիշողությունների վրա:
Իրենց հարցերի պատասխանները գտնելու համար ֆիլմի հեղինակներն այցելել են միակ հայկական գյուղը, որը պահպանվել է Թուրքիայի տարածքում: