
Բագրատունյաց-Արշակունյաց ավտոճանապարհների խաչմերուկում տեղի է ունեցել վթար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 10-ին ժամը 13.27-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ իրար են բախվել ,Մերսեդեսե մակնիշի 71 RV 007 պետհամարանիշի, “Daewoo” մակնիշի l 31 89 պետհամարանիշի եւ “Կամազ” մակնիշի 493 UL 28 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով “Կամազ”-ի վարորդ՝ 46-ամյա Վարդանյան Սամվելը տեղում մահացել է: