Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի դրամական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի դրամական միջոցները 2014 թվականին կազմել են 28 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Մինչդեռ, տարեսկզբին կազմել են 12 մլն դրամ (ավելացել է կրկնակի՝ կազմելով 28 մլն դրամ), 58 հազար դոլար եւ 30 հազար եվրո:

Բացի այս, Բունիաթյանը նախորդ տարվա ընթացքում գույք է օտարել, որից ստացած եկամուտը կազմել է 16 մլն 400 հազար դրամ: Իսկ աշխատանքի դիմաց վարձատրության չափը նախորդ տարվա վերջին կազմել է 7 մլն 626 հազար դրամ:

Այսպիսով, Բունիաթյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին ընդհանուր կազմել են 23 մլն 400 հազար 626 դրամ: Armlur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Գագիկ Բունիաթյանը նախորդ տարվա ընթացքում 16 մլն 400 հազար դրամով ձեռք է բերել բաժնետոմս, որոնք եւ տարեվերջին նույն արժեքով օտարել է:




Լրահոս