
Այսօր Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ: Գեորգի Պոբեդանոսեցի եկեղեցում տեղի է ունեցել սգո ծիսակարգ. գրում է sitv.ru-ն:
Տեղեկացվում է, որ միջոցառումների ժամանակ ուժեղ քամին պոկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով պաստառը:
Միջադեպը գրանցվել քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Ալեքսանդր Պելևինի ելույթի ժամանակ: Ուժեղ քամին պոկել է պաստառը, որն ընկել է պաշտոնյայի վրա: