
“Վրացական երազանք” կուսակցության ներկայացուցիչները հերքել են տեղեկատվությունը, ըստ որի ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո ռուսական հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կդառնա Ռուսաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Կոալիցիայի ներկայացուցիչների խոսքերով` Կանդելակիի թեկնածությունը նույնիսկ չի էլ քննարկվել: