
Twitter միկրոբլոգների ցանցի հիմնադիր Ջեք Դորսին այլևս չի ղեկավարի ընկերությունը: Նա ակտիվորեն կզբաղվի մեկ այլ նախագծի՝ Square օնլայն վճարումների ծառայության զարգացմամբ: Այնտեղ Դորսին կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնը: Ջեք Դորսին Twitter-ում իր լիազորությունները փոխանցել էր գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոյին դեռևս 2012-ի հունվարին՝ նախապես պատրաստված անցումային փուլի շրջանակում՝ պատմել է Դորսին իր միկրոբլոգում: Ներկայում միկրոբլոգների ցանցն ունի ավելի քան 100 մլն ակտիվ օգտատեր: