Գյումրիում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշակոթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմեռ հիշատակին՝ խորհրդանշելով ոչ միայն մեր ազգի անցյալը, այլև՝ ներկան և հավատը ապագայի հանդեպ: Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ:

Հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի ներկան, անցյալն ու ապագան: Ափերի մեջ պահված է խաչ, որը հարգանքի տուրք է 1915-ին զոհված անմեղ նահատակների:
«Վերածնունդ» հուշակոթողի բացմանը սեփական նախաձեռնությամբ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ՀՊՏՀ վարժարանի երեխաները: 100 դպրոցական հուշակոթողի բացման ամբողջ ընթացքում որպես մի մեծ եռագույն խորհրդանշական կերպով իրենց ձեռքերում պահում էին մոմեր՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի:

Արևիկ Հակոբյան

Գյումրի

kotox




Լրահոս