
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել “Նոր Խարբերդ” Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է և նրա դիակը գտնվում է իր տանը։
Ըստ ոստիկանության կայքի՝ Արմեն Բադալյանն ասել է, որ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում և կամավոր կներկայանա բաժին: Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է Արմեն Բադալյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: