
Կատալոնական «Բարսելոնա»-ի 10 ֆուտբոլիստներ ենթարկվել են անակնկալ դոպինգ ստուգման: Այսօր առավոտյան ՈւԵՖԱ-ի հակադոպինգային ծառայության խումբը ներկա է եղել թիմի մարզմանը և ստուգման ենթարկել մի քանի ֆուտբոլիստի:
Ստուգման են ենթարկվել Տեր Շտեգենը, Պիկեն, Ռակիտիչը, Բուսկետսը, Չավին, Ինյեստան, Սուարեսը, Մեսսին, Ալվեսն ու Ալբան: