«Սպարտակ»-ը Մովսիսյանին դուր էր գալիս Կարպինի ժամանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Վալերի Կարպինի գլխավորությամբ` ռուսական ակումբն ավելի լավ էր խաղում: Հայ ֆուտբոլիստը համեմատել է ակումբի խաղը Մուրատ Յակինի ու Վալերի Կարպինի գլխավորած ժամանակահատվածներում:

«Այս և Կարպինի «Սպարտակ»-ի միջև նկատելի տարբերություն կա: Կարպինի գլխավորությամբ «Սպարտակ»-ն ավելի գեղեցիկ էր խաղում, քան Յակինի: Կարպինը սպարտակցի է, և թիմը ցուցադրում էր սպարտակյան ֆուտբոլ: Յակինը փոխել է խաղաոճը:  Չեմ խորանա մանրամասների մեջ, բայց Կարպինի ժամանակ խաղն այլ էր»,- նշել է նա:




Լրահոս