
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կատալոնական «Բարսելոնա»-ն կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Թուրինի «Յուվենտուս»-ին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին և 6-ին, իսկ պատասխանները՝ մայիսի 12-ին և 13-ին:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա) (մայիսի 6-ին եւ 12-ին)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Ռեալ» (Իսպանիա) (մայիսի 5-ին եւ 13-ին)