2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ կայացավ արտահերթ խորհրդակցության` նվիրված ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը:
Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած իր հայտարարության, որում նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարեց լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը:
Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեծտ գործողություններ. աշխատանքից ազատել է Խոսրովի անտառ ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տույժերի: Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն կարգ` Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:
Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:
Միաժամանակ, որպես լրացուցիչ տեղեկատվություն, իրազեկվում է հանրությանը, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ, որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա):
Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի պահպանման ուղղությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն