
Էրեբունի թանգարանի հարակից տարածքում արդեն մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որին մասնակցում է մոտ 100 հոգի, այդ թվում՝ լրագրողներ:
Ինչպես իր ելույթում նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, իրենք այսօրվանից սկսում են ռեժիմի հեռացման գործընթացը և կառուցելու են առանց քաղբանտարկյալների պետություն:
Այս պահին ելույթ է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ անդամ Սյուզան Սիմոնյանը, ով հավաքվածներին ներկայացնում է նոր որակի պետություն ստեղծելու հռչակագիր: