Կինը հայտնել է, որ իր 17-ամյա որդուն դաշտում ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Քարակերտ գյուղի բնակչուհի Էմմա Մ.-ն և հայտնել, որ գյուղի դաշտում ծեծել են իր տղային:

Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի դաշտում վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Հուսիկ Ա.-ն ծեծի է ենթարկել 1998 թ. ծնված Գևորգ Մ.-ին` նրան պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս