
Քիչ առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում` Կոմիտասի անվան արձանի մոտ, ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումը: Ինչպես Armlur.am-ին հայտնում են միջոցառմանը ներկա ֆրանսահայերը, հայոց անմեղ զոհերի հիշատակը հարգելու էր գնացել նաև Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանուել Վալսը, ով իր խոսքում դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը և այն ցեղասպանություն է անվանել: