
Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ։ Նախ՝ քաղաքի կենտրոնական մասից սկսվեց քայլարշավ, որը անցավ Թուրքիայի դեսպանատան մոտով։ Այդուհետ՝ Ստրասբուրգում ՀՀ ներկայացուցչությունը, հայ համայնքի ներկայացուցիչները և ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Ստրասբուրգի՝ զոհերի հիշատակի հուշակոթողին։
Երեկոյան Ստրասբուրգի եկեղեցում կհնչի հոգևոր երաժշտություն՝ ի հիշատակ սրբադասված անմեղ զոհերի հոգիների խաղաղության։