Ի՞նչ են անելու ապրիլի 25-ից, այդքան բուռն «կյանքից» հետո. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միջոցառումներն ազդեցիկ ու ճաշակով էին, սակայն դրանք վերջացան, եւ «ժամն է արդեն իրիկնահացի». ի՞նչ եք անելու ապրիլի 25-ից, այդքան բուռն «կյանքից» հետո` «տնակ եք վարձելու, նոր կյա՞նք սկսեք»,- հարցրինք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին: «Անձամբ ես՝ ես անմիջապես 25-ին գործուղման եմ մեկնելու»: Այդ ո՞ւր այդպես արագ: «Պետական գաղտնիք է»: Բա ասում էիք՝ մեկ ազգ, մեկ մարմին, ոչինչ այլեւս չունեք թաքցնելու բոլորիցս: Գործուղումից հետո՞ ինչ եք անելու: «Հետո` ողջ տարվա ընթացքում պայքարելու ենք ցեղասպանությունը, որպես հանցագործություն, չկրկնվելու համար: Մենք ողջ տարվա ընթացքում միջոցառումների շարք ունենք դեռ, առաջիկայում էլ մի շարք երկրներում, այդ թվում եւ ԱՄՆ-ում, դեռ լուրջ միջոցառումներ ունենք անցկացնելու»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս