
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարում` 75 կգ քաշայինների պայքարում:
Ջուլֆալակյանը եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվան Գեորգիևին: Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին:
Նշենք, որ նա պարգեւատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով: