Կայացավ «Poker.am» կատակերգության պրեմիերան: Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի խոսքով՝ 350 հազ. դոլար բյուջեով «Poker.am»-ի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ սցենարի համահեղինակ, ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը մեկ օրում պոկեր խաղալ է սովորել:
«Poker.am»-ի նկարահանումներին միացել էր նաեւ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Վրաստանում: Ֆիլմի սաունդթրեքը Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգի վերամշակված տարբերակն է, որը հայերեն կատարում է «Ռեինկարնացիա» ռեգգի բենդը, իսկ վրացերեն՝ Էրիկը:
Միջոցառմանը ներկա էին ֆիլմի դերակատարներ Լիլի Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Միշոն, Խորեն Լեւոնյանը, ֆիլմի ստեղծագործական կազմն ու շատ այլ հայտնիներ, սակայն բացակայում էին երկու գլխավոր դերակատարները՝ Հովհաննես Ազոյանն ու Լուիզա Ներսիսյանը: Ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից, նրանք այս պահին գտնվում են Միացյալ Նահանգներում:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորած Լիլի Էլբակյանի փոխանցմամբ՝ սկզբում դժվար է եղել կերտել հավասարակշռված ու գործունյա աղջկա կերպար, քանի որ ինքը բնավ էլ այդպիսին չէ, սակայն հետո կարողացել է ստանալ համապատասխան կերպար ու մեծ սիրով է աշխատել ֆիլմի ողջ ընթացքում:
Ո՞ՒՐ ԷԻՆ ԼՈՒԻԶԱՆ ՈՒ ՀՈՎՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ