Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան այցից հետո աշխատանքային այցով եղել է Բաքվում:
Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ երկու երկրները բավարարվածություն են հայտնել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, նշվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական կայքերը, ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջում:
Զրույցի ժամանակ երկու կողմերը անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանը: