Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը սպառնացել է ինքնասպան լինել և պահանջել է իրեն իջեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ապրիլի 22-ին՝  երեկոյան, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել: Սրա հետևանքով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը:

Armlur.am-ի հետ զրույցում ուղևորներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ նշված ուղևորը սպառնացել է ինքնասպան լինել: Նա հայտարարել է, թե եթե իրեն չիջեցնեն ինքնաթիռից, իր կյանքին վերջ կտա: Վախենալով անցանկալի հետևանքներից՝ անձնակազմը ստիպված իջեցրել է ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ «Հրապաակ» օրաթերթի փոխանցմամբ՝ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով հայտնել է. «Լուրջ միջադեպ չի եղել: Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռը ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղևորներին իջեցնում են, օդանավը ստուգում և նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»:




Լրահոս