ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել քաղաքաշինության բարդ լիցենզիա ձեռք բերելու համար, եւ ովքե՞ր կարող են լինել հայտատուներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բարդ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝
1. լիցենզիա ստանալու մասին հայտը նշելով՝
ա) իրավաբանական անձի համար իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության եւ գործունեության իրականացման վայրերը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն,
դ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն,
2. իրավաբանական անձի համար՝ կանոնադրության պատճենը եւ պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
3. անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթը՝ որակավորում պահանջող գործունեության տեսակով զբաղվելու համար հայտը ներկայացնելու դեպքում,
4. օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, քաղաքաշինության բարդ լիցենզիա ստանալն արտաքուստ այնքան էլ բարդ չէ: Մինչդեռ միայն դրա հետ առնչվող քաղաքացիները կհաստատեն, թե ինչ քաշքշուկների հետ է այն կապված: